Քլինթոնը հուսով է, որ ընտրություններից հետո բարեկամական հարաբերություններ կպահպանի Թրամփի հետ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնը հուսով է, որ ընտրություններից հետո բարեկամական հարաբերություններ կպահպանի իր մրցակցի՝ հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Նոյեմբերի 8-ին այս մասին նա հայտնել է Mojo in the Morning ռադիոծրագրի եթերում:

«Ես հուսով եմ, որ այդպես կլինի»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով ընտրություններից հետո միլիարդատիրոջ հետ բարեկամական հարաբերությունների վերաբերյալ  հարցին:

«Դուք կարող եք Նյու Յորքում խոսել շատ մարդկանց հետ, որոնք ճանաչում են նրան: Մենք պարզապես զարմացած Էինք այն բանից, ինչ նա ասում եւ անում էր այս ընտրարշավի ժամանակ, ինչպես նաեւ այն ամենից, ինչ մենք իմացանք նրա մասին»,- պարզաբանել Է նախկին առաջին տիկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Տեսանյութեր

Լրահոս