Հանրապետականները պահպանել են գերազանցությունը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում
Հանրապետականները պահպանել են գերազանցությունը Սենատում (վերին պալատ), հայտնում է Associated Press-ը։
Ներկայացուցիչների պալատում (ստորին պալատ) հանրապետականների գերազանցության մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։
Հանրապետականները, քվեարկության նախնական արդյունքներով, կզբաղեցնեն Ներկայացուցիչների պալատի 435 տեղերից 247-ը։
Կոնգրեսի Վերին պալատի ընտրություններում հանրապետականները հաղթել են 18 նահանգներում, ինչը նրանց ապահովել է 48 տեղով։
Հանրապետական կուսակցությունը 2008թ. զբաղեցնում է Ներկայացուցիչների պալատում տեղերի մեծ մասը։
2014-ից այս կուսակցության ներկայացուցիչները վերահսկում են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները։