Ռուսական նավատորմը պատրաստվում է հրթիռային հարված հասցնել Հալեպին. ԶԼՄ-ներ
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ավիակիր խումբը՝ «Ծովակալ Կուզնեցով» ավիակիր հածանավի և «Պետրոս Մեծ» ծանր ատոմային հրթիռային հածանավի գլխավորությամբ, պատրաստվում է մոտակա օրերին հարված հասցնել Հալեպ նահանգի զինյալներին:
Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Ընդ որում՝ նշվում է, որ հարձակումը՝ թևավոր «Կալիբր» հրթիռների և տախտակամածային ավիացիայի օգտագործմամբ, զինյալներին հարված կհասցնի հեռավոր շրջաններում, այլ ոչ թե բնակելի թաղամասերում:
Աղբյուրի խոսքով՝ «մասշտաբային» հրթիռա-ավիացիոն հարվածերի ընթացքում պլանավորվում է կիրառել սպառազինությունների նորագույն տեսակներ: Թե հատկապես որ նավերից կկիրառվի զենքը, զրուցակիցը չի նշել: