Բաժիններ՝

Հարցում. ռուսաստանցիներն իրական են համարում պատերազմի սպառնալիքը ՆԱՏՕ-ի հետ

Ռուսաստանցիների կեսը (52%) հավատում է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև գոյություն ունի լայնամասշտաբ պատերազմի իրական սպառնալիք, նրանց 17%-ը մտածում է, որ հնարավոր է միջուկային զենքի կիրառություն, պարզել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը:

Նման պատերազմը հնարավոր չի համարում քաղաքացիների 40%-ը, ևս 9%-ը դժվարացել է պատասխանել:

Նրանց թվում, որոնք պատերազմը համարում են հավանական, 25%-ը կարծում է, որ միջուկային զենք հակամարտող կողմերը չեն կիրառի: 17%-ը վստահ է, որ այն կօգտագործվի, 10%-ը չի կարողացել հարցին պատասխանել:

Հարցախույզին մասնակցածների 60%-ը կարծում է, որ ներկայումս բարձր է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի հավանականությունը, քան 2-3 տարի առաջ: Ընդամենը 6%-ն է մտածում, թե հավանականությունը քիչ է, 26%-ը կարծում է, որ այդ պլանում ոչինչ չի փոխվել:

Ռուսաստանցիների 43%-ը վստահ է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև պատերազմը ներկայումս բարձր է, քան Լեոնիդ Բրեժնևի կառավարման տարիներին՝ 1970-ականներին:

21%-ի կարծիքով՝ ներկայումս շանսերը քիչ են, որ նման պատերազմ կսկսվի, իսկ 17%-ը ենթադրում է, որ պատերազմի հավանականությունը այնպիսին է, ինչպիսին 40 տարի առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս