Թրամփն առաջ է անցնում Քլինթոնից Ֆլորիդայում
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում առաջ է անցնում իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնից։
Ձայների հաշվարկից հետո Թրամփը կստանա ձայների 49,7%-ը, Քլինթոնը՝ 47,6%-ը։
Ֆլորիդան՝ իր ընտրիչների 29 ձայներով, առավել կարևոր նահանգ է համարվում ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ֆլորիդայում Քլինթոնի հաղթանակը վճռորոշ կդառնա նրա հաղթանակի համար ԱՄՆ նախագահական ընտրություններում։