Բաժիններ՝

ԱՄՆ նախագահական ընտրությունները փլուզել են դոլարն ու ֆինանսական շուկաները

Ամերիկյան դոլարի փոխարժեքն ու համաշխարհային ֆինանսական շուկաները փլուզվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի համաձայն։ Այսպես, եվրոն դոլարի նկատմամբ ամրապնդվել է ավելի քան 2%-ով՝ մինչև 1.12 դոլար, իսկ ֆունտ սթեռլինգը՝ ավելի քան 1%-ով։ Դոլարն ավելի քան 3%-ով էժանացել է ճապոնական իենի ու ավելի քան 2%-ով՝ շվեյցարական ֆրանկի նկատմամբ։

Դա տեղի է ունենում այն նորությունների ֆոնին, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջատարը Դոնալդ Թրամփն է։

Հանրապետական միլիարդատերը, ըստ էքզիթ-փոլերի արդյունքների, հաղթանակել է Օհայո նահանգում, որի քվեարկությունը սովորաբար համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։

Ըստ ABC-ի կանխատեսման՝ Թրամփը հաղթանակել է նաև Հյուսիսային Կարոլինայում։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը, համաձայն էքզիթ-փոլերի արդյունքների, հաղթանակել է Օրեգոնում, Վիրջինիայում ու Կոլորադոյում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս