Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է կադրային փոփոխությունները: Նա նշանակումներ է արել՝ արարողակարգի պետի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, կադրերի բաժնի պետի, ֆինանսատնտեսական բաժնի պետի պաշտոններում նշանակել է ժամանակավոր պաշտոնակատարներ, մրցույթներ հայտարարել, սակայն պարզ է, որ ԺՊ-ները հետագայում կհաստատվեն:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալի ԺՊ է նշանակվել Համլետ Լյուդվիգի Գրիգորյանը, արարողակարգի վարչության պետի ԺՊ՝ Հովհաննես Սոկրատի Կարապետյանը, աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին պետի ԺՊ` Սուրիկ Անուշավանի Պարսամյանը եւ այլն:

Բոլորը համակարգից են, մի քանիսը՝ Քննչական կոմիտեից, մյուսները դատախազության նախկին աշխատակիցներ են, որոնց ժամանակին ազատել էր Գեւորգ Կոստանյանը: Այժմ դատախազությունում թափուր են 2 վարչության եւ 2 բաժնի պետի պաշտոններ՝ գնումների եւ նյութատեխնիկական ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման եւ անվտանգության ապահովման, հանրային կապերի եւ ներքին աուդիտի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս