Բաժիններ՝

Դեսպան Մկրտչյանը և Վիլնյուսի արքեպիսկոպոսը քննարկել են կաթոլիկ և առաքելական եկեղեցիների համագործակցությունը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Վիլնյուսի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսարանում հանդիպում է ունեցել Վիլնյուսի արքեպիսկոպոս Գինտարաս Գրուշասի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Դեսպան Մկրտչյանը Լիտվայում իր զրուցակցին ներկայացրեց իր գործունեության առաջնայնությունները։ Կողմերն անդրադարձ կատարեցին կաթոլիկ և առաքելական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարները։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Արքեպիսկոպոսին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին, ինչպես նաև անցնող տարում ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար։ Այդ համատեքստում Արքեպիսկոպոս Գրուշասը անդրադարձավ Հռոմի Հովհաննես Պողոս 2-­րդ և Ֆրանցիսկոս 1-­ին Պապերի՝ Հայաստան կատարած պատմական այցերին։ Դեսպանն ընդգծեց, որ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցն իր բովանդակությամբ ու ուղերձներով աննախադեպ էր և մեծ ոգևորություն առաջացրեց հայ ժողովուրդի մոտ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս