Բաժիններ՝

Լարիսա Ավետիսյանը նշանակվել է ԵՊԲՀ պրոռեկտոր

Լարիսա Ավետիսյանը նշանակվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Այս մասին «Արմենպրես»­-ին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 8-­ին Սամվել Արծրունի Ավետիսյանն ազատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Լարիսա Ռաֆիկի Ավետիսյանը նշանակվել է ուսումնական գծով պրոռեկտոր՝ ազատվելով նույն բուհի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավարի պաշտոնից:

Նշենք նաև, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930