adidas բրենդը վաճառքի է հանել օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ
adidas մարզական բրենդը վաճառքի է հանել Parley for the Oceans մարզակոշիկները, որոնք պատրաստվել են օվկիանոսային աղբից: Տեսաշնորհանդեսը հրապարակված է YouTube-ում:
Կոշիկն ստեղծելիս օգտագործվել է պլաստիկ եւ վերամշակված պոլիէսթր: Մարզակոշիկների վերին մասը պատրաստված է Primeknit անվանումը կրող նյութից: Միջին հաշվով մեկ զույգ կոշիկի համար օգտագործվում է պլաստիկե 11 շիշ:
adidas ընկերությունը 1948 թվականին հիմնվել է Գերմանիայում: Այն մասնագիտանում է մարզահագուստի եւ մարզական գույքի թողարկման բնագավառում: Ներկայում ֆիրման նաեւ զբաղվում է Reebok, Y-3 եւ RBK & CCM Hockey ընկերությունների արտադրանքի դիստրիբուցիայով: