Բաժիններ՝

«Թրամփն ի վերջինս ի վիճակի չէ անել այն, ինչ խոստանում է իր ընտրողներին». Ֆրենսիս Ֆուկույամա

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է քաղաքական հայտնի գործիչ, փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի հետ հարցազրույցը, որն արվել է Ստենֆորդի համալսարանում։ Հարցազրույցում անդրադարձ է կատարվել ԱՄՆ նախագահական ընտրություններին, Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, Սիրիայի հակամարտությանը։

Ֆուկույամայի խոսքով՝ ոչ ոք, այդ թվում՝ ինքը, չէր կարող պատկերացնել կես տարի առաջ, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի թեկնածու կառաջադրվի Հանրապետական կուսակցության կողմից։

«Ես և ԱՄՆ-ի մյուս քաղաքական դիտորդները կարծում էինք, թե կան վարքագծի որոշակի կանոններ, որոնք չի կարելի անտեսել, որպեսզի չվիրավորենք տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներին, կանանց կամ ֆիզիկական արատներով մարդկանց։ Սակայն Թրամփը խախտեց այդ կանոնները և այդուհանդերձ նա ստանում է իր կողմնակիցների հզոր աջակցությունը։ Եվ դա չի կարող չզարմացնել»,- ասում է Ֆուկույաման։

Հարցին, թե այսօր ինչ կարող են ԱՄՆ նախագահի երկու թեկնածուները առաջարկել ԱՄՆ միջին խավին, Ֆուկույաման պատասխանում է, որ Հիլարի Քլինթոնը՝ որպես աջկենտրոնամետ թևի ավանդական քաղաքական գործիչ, կշարունակի Օբամայի սկսած առողջապահական բարեփոխումները։ Ինչ վերաբերում է Թրամփին, ապա, ըստ Ֆուկույամայի, վերջինս ի վիճակի չէ անել այն, ինչ խոստանում է իր ընտրողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս