Բաժիններ՝

Սերժ Թանկյանը Նորթբրիջում նվագախմբի հետ դասական համերգով հանդես կգա

Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, System of a Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը պլանավորում է Cal State Northridge-ի նվագախմբի հետ հանդես գալ 2 համերգներով, որտեղ երաժշտի ստեղծագործությունները կներկայացվեն նվագախմբի կատարմամբ։

Սերժ Թանկյանը նման հաջող փորձ ունեցել է Օկլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ անցած տարի Նոր Զելանդիայում, և նա կարծում է, որ նման փորձ կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգներում։

Թանկյանի համերգները նախատեսված են նոյեմբերի 10-ին և 12-ին Նորթբրիջի Կալիֆոռնիայի համալսարանի մասնաշենքում։

Պարբերականը հաղորդում է, որ երաժիշտը, որը համարվում է համալսարանի շրջանավարտ, բավական ժամանակ կունենա փորձերի համար։ Նա համերգներ է ունեցել նաև Չեխիայի Ազգային նվագախմբի ու Ավստրիայի նվագախմբի հետ։
«Կան նրբություններ ու էմոցիոնալ փխրունություն, որը ես երբեք չէի կարող արտահայտել իմ երաժշտության մեջ, մինչև սկսեցի օգտագործել․ դասական տարրերը»,- ասում է Թանկյանը։

Երաժիշտը այս օրերին շատ ժամանակ է անցկացնում ֆիլմերի կամ հեռուստատեսության համար երաժշտություն ստեղծելով՝ միախառնելով ռոքն ու դասական երաժշտության տարրերը։

Ներկայումս System of a Down-ի հաջողությունը նրան թույլ է տալիս մեկ այլ մարտահրավերի դիմել՝ բացելու դասական աշխարհի դռները ավելի լայն հանդիսականի առաջ։

«Ես կարծում եմ՝ հանդիսատեսի 95 տոկոսը լինելու է նրա երկրպագուները, եթե ոչ ավելին։ Ես վստահ եմ՝ նրանցից շատերը չեն էլ լսել համալսարանի նվագախմբի մասին»,- ասում է Ջոն Ռոսչինոն՝ CSUN Symphony-ի տնօրենը՝ խոսելով կայանալիք համերգների մասին։

Նշվում է, որ Թանկյանը սիրված ռոք երաժիշտ է, որի արտաքինը համապատասխանում է նրա նախընտրած ոճին։ System of a Down խումբը, որը հիմնադրվել էր Գլենդելում 1994թ., վաճառել է ավելի քան 40 մլն ձայնագրություն ողջ աշխարհում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս