Երիտասարդները հերթական անգամ Ծաղկաձորում էին
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում անցած հանգստյան օրերին ևս Ծաղկաձորում կազմակերպվեց եռօրյա հանգիստ Լոռու մարզի երիտասարդության համար: Ինտելեկտուալ խաղ-մրցույթները, մարզական մրցումները, ճանաչողական էքսկուրսիաները, երիտասարդներին հուզող բազմաթիվ հարցերի քննարկումներն ու ուրախ ժամանցը հագեցած ու բովանդակալից էին դարձրել հավաքի մասնակիցների ամեն մի ժամը:
Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ հաջորդ ծրագրին կմասնակցեն Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում: