Բաժիններ՝

Նյու Յորքում ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը հերթապահություն կիրականացնի ավելի քան 5 հազար ոստիկան

Ավելի քան 5 հազար ոստիկան պարեկային հսկողություն կիրականացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է տեղի ոստիկանապետ Կառլոս Գոմեսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ոստիկանության ավելի քան 5 հազար աշխատակից ներգրավված կլինի ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը, որպեսզի ապահովվի Նյու Յորքի բնակիչների անվտանգությունը»,- հայտնել է Գոմեսը։

Նրա խոսքով՝ ոստիկանների թիվը նախորդ ընտրությունների համեմատ կրկնակի ավելի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս