«Մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ». Իտալիայի ԱԳՆ ղեկավար
Իտալիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Պաոլո Ջենտիլիոնին ու Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Trend գործակալությունը։
«Իտալիան 2018 թվականին կնախագահի ԵԱՀԿ-ում, և ես արտգործնախարարին տեղեկացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Մենք քննարկել ենք երկկողմ ու միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ»,- հանդիպումից հետո հայտարարել է Մամեդյարովը։
Իր հերթին, Իտալիայի արտգործնախարարը ասել է, որ իր երկիրը 2018թ. ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում պատրաստ է ջանքեր գործադրել՝ լուծելու բոլոր սառեցված հակամարտությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։
«Իտալիան մտադիր է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՀԿ տիրույթում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը»,- ընդգծել է իտալացի դիվանագետը