Մոսուլում հայտնաբերվել է հարյուրավոր գլխատված մարմիններով գերեզման
Իրաքցի զինվորականները, որոնք մտել էին Մոսուլ քաղաք, արվարձաններից մեկում հայտնաբերել են գերեզման, որտեղ եղել են մի քանի հարյուր գլխատված մարմիններ, հայտնել է Իրաքի բանակը։
Ինչպես ասվում է զինվորականների հայտարարության մեջ, մարմիններով փոսը հայտնաբերվել է Մոսուլի արվարձանի՝ Համմամ ալ Ալիի դպրոցի տարածքում։
Քաղաքը Մոսուլ տանող ճանապարհի վերջին բնակելի կետն էր հարավային կողմից։
Անցած շաբաթվա վերջին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ի զինյալները հաշվեհարդար են տեսել Մոսուլի մի քանի հարյուր խաղաղ բնակիչների նկատմամբ։