Բարաք Օբաման պատմել է իր կյանքի վատագույն օրվա մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Հեմփշիրում ելույթով է հանդես եկել՝ ի պաշտպանություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Հիլարի Քլինթոնի։
Քաղաքական գործիչը պատմել է այն օրվա հիշողությունների մասին, որոնք անձամբ անվանում է «իր կյանքի վատագույն օրը», տեղեկացնում է deathandtaxesmag-ը։
Օբամայի խոսքով՝ դա եղել է 9 տարի առաջ, երբ միայն նոր էր սկսվում նախագահական արշավը, որտեղ իրեն ոչ ոք մի շանս անգամ չէր տալիս։ Ապագա նախագահը ուղևորվել է Հարավային Կարոլինա նահանգի Գրինվուդ քաղաք, որտեղ նրան ոչ մի օրենսդիր աջակցություն չի խոստացել։
Երբ Օբաման եկել է Գրինվուդ, պարզվել է, որ դա փոքրիկ քաղաք է՝ երկհարկանի տնակներով, սրահում նրան սպասել է 15-20 մարդ, որոնք այնքան էլ ուրախ չեն եղել նրան տեսել։
Օբամայի շփումն ընտրողների հետ այնքան էլ չի ստացվել, երբ ինչ-որ մի կին սրահում սկսել է ոգևորել ԱՄՆ ապագա նախագահին։ Կինը սկսել է բացականչել՝ Fired up։
Նրա խոսքերն ու աջակցությունը ոգևորել են ապագա նախագահին։ Դրանից հետո, ըստ Օբամայի, իրեն ուղեկցել են հաջողությունները։
https://www.youtube.com/watch?v=Zxhwa7I0MB0