Բռնաբարություն Կրասնոդարում. հետախուզվողը հայտնաբերվել է Եղվարդում
Նոյեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ին, որը հոկտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) և 132 հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: