Ո՞վ է երրորդ բենզին ներկրողը. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ ատակ Շաբոյանի հետ
– Պարոն Շաբոյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է հաստատվեն հավասար խաղի կանոններ, և որ այսուհետ ցանկացողները կարող են բենզին կամ բանան ներկրել։ Իսկ սա նշանակում է, որ մինչ հիմա դա հնարավոր չի եղել։ Այղպիսով կարո՞ղ ենք պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանում ազատ մրցակցության չի եղել։
– Ձեր սուբյեկտիվ վերաբերմունքն է, թե մրցակցություն չի եղել։ Իհարկե, մրցակցության ոլորտում խնդիրներ կան, մենք չենք ասում, թե ամեն ինչ իդեալական Է։ Ամեն դեպքում այն խնդիրները, որոնք գտնվում են հանձնաժողովի տիրույթում, ուսումնասիրության շրջանակներում մենք հետևողական ենք եղել, որ դրանք լուծվեն։ Իհարկե, պարբերաբար խնդիրներ են առաջանում, եւ մենք չենք կարող ասել, թե դրանք ամբողջությամբ լուծում-ավարտում ենք, եւ դրանք այլեւս չկան։ Խնդիրները լուծվում են, բայց ժամանակի ընթացքում կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Մենք պետք Է առարկայական քննարկենք։
– Օրինակ՝ բանանի ներկրման շուկան, որտեղ եթե չասենք մոնոպոլ, ապա գեր-գերիշխող դիրք գրավող ընկերություն կա՝ «Քեթրինը», որն իր այդ հնարավորության արդյունքում գին է թելադրում։ Ադրբեջա նում վերջերս ազատականացվեց այդ շուկան, ու բանանի գինը կրկնակի իջավ։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ նման պայմաններ ունենալ։
– Ես ձեր ասածների հետ համաձայն չեմ, այս տարիների ընթացքում մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահել այդ ոլորտը, որովհետեւ, այո, այդտեղ կա գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություն, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանից բացի այսօր բազմաթիվ ընկերություններ ոչ միայն երրորդ երկրներից, այլեւ ԵՏՄ երկրներից բանան են ներկրում։ Միգուցե, այո, փոքր ընկերություններ են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան։ Իսկ մեր հանձնաժողովի խնդիրը մուտքի խոչընդոտները բացառելն Է։ Եվ ցանկացած տնտեսվարող եթե շահավետ Է համարում նման գործունեությամբ զբաղվելը, զբաղվի ղրանով։
– Մամուլում հրապարակումներ եղան, որ «Քեթրին» ընկերության սեփականատեր Միհրան Պողոսյանը մաքսազերծումից հետո կանգնեցրել է բանան ներկրող մեքենան եւ մարդկանց զգուշացրել, որ այլևս նման բան չանեն։ Փորձե՞լ եք պարզել, թե դա ինչ խնդիր է:
– Տեղյակ չեմ։ Ամեն դեպքում մեր ուսումնասիրությունները փաստերի վրա են հիմնվում։
– Նույնն էլ կարող ենք ասել բենզինի շուկայում, որտեղ նորից նման գերիշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններ կան՝ «Ֆլեշը» և «CPS»֊ը, որոնք ունեն իշխանությունների հովանավորությունը եւ գին են թելադրում։
– Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում Է մեր ուշադրության ներքո։ Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: