Բաժիններ՝

««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին կբացվի տարեվերջին». Էրդողան

Գլոբալ ճգնաժամի բացասական հետևանքները, որը շարունակվում է արդեն 8 տարի, կարելի է հաղթահարել միայն բարեփոխումների ճանապարհով։ Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանությունից, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլի Ֆինանսական համաժողովի ընթացքում։

Էրդողանը հայտարարել է, որ չնայած լուրջ մարտահրավերներին, թուրքական տնտեսությունը ցուցաբերել է աճ, որը գերազանցում է համաշխարհային ցուցիչները։
«Թուրքիայի տնտեսական աճի տեմպերը կազմում են 3-4 տոկոս և դա չնայած այն բանին, որ Թուրքիան գտնվում է անկայուն տարածաշրջանում։

Երբ գլոբալ ֆինանսական ճգնաժամը միայն սկսվում էր, ես ասում էի, որ Թուրքիան կարող է այն հաղթահարել։ Ոմանք իմ խոսքերին վերաբերվում էին անլուրջ։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ բացառությամբ 2009թ. ոչ մեծ անկման, Թուրքիայի տնտեսությունը շարունակում է աճել ռեկորդային տեմպերով»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ չնայած ռազմական հեղաշրջման փորձին՝ մեգանախագծերը շարունակվելու են։

«Ի թիվս այլ նախագծերի՝ այս տարեվերջին սպասվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի բացումը։ Դա լինելու է Պեկինի և Լոնդոնի միջև երկաթուղային հաղորդակցության ամենակարևոր մասը»,- ասել է Էրդողանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս