Բաժիններ՝

Իրաքի բանակը մոտեցել է Մոսուլի օդանավակայանին

Իրաքյան զորքերը ստիպել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալներին նահանջել Մոսուլի կենտրոնից և մոտեցել քաղաքի ծայրամասում գտնվող օդանավակայանին, հայտնում է Reuters-ը:

Իրաքի անվտանգության ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել Համմամ ալ-Ալի կենտրոնը, որը գտնվում է Մոսուլից մոտավորապես 15 կմ հարավ:

Մեկ այլ ստորաբաժանում առաջացել է հյուսիսից՝ դեպի Տիգրիս գետի արևմտյան ափի կողմը: Զինվորականները կանգ են առել Մոսուլի օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս