Բաժիններ՝

«Կարյակինը կարող է գերազանց պատրաստ լինել, բայց Կարլսենի հետ խաղալիս չկարողանա գտնել անհրաժեշտ բանալիները». Լևոն Արոնյան

Հայ գրոյսմայստեր Լևոն Արոնյանը կիսվել է ռուս Սերգեյ Կարյակինի և նորվեգացի Մագնուս Կարլսենի միջև շախմատային թագի համար կայանալիք մրցախաղի սպասումներով:

«Վերջին մրցաշարերում Սերգեյը վատ չէր խաղում, բայց նրա մարզավիճակի մասին ես չէի դատի, քանի որ այն հաճախ կախված է լինում մրցակցից: Նա կարող է գերազանց պատրաստ լինել, բայց չկարողանա Կարլսենի հետ խաղալիս գտնել անհրաժեշտ բանալիները, որպեսզի շահավետ դիրքեր ստանա:

Իսկ Մագնուսը մեծագույն շախմատիստներից մեկն է պատմության մեջ և նրա հետ ժամանակակից ցանկացած գրոյսմայստերի դժվար է խաղալ: Եվ նրա մարզավիճակը մինչև Նյու Յորքի մրցաշարը դժվար է հասկանալ: Նա այն հազվադեպ չեմպիոններից մեկն է, ով աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո չսկսեց ավելի վատ խաղալ»,- ասել է Արոնյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս