Ամերիկացի Ջեյվի Այալան 16-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց ռուս Սերգեյ Խարիտոնովին
Ամերիկացին հաղթեց ռուս մարտիկին Անկասվիլում կայացած Bellator 163 մրցաշարի շրջանակներում:
Այալան վճռորոշ հարվածը հասցրեց արդեն 16-րդ վայրկյանին:
«Դա «լաքի պանչ» էր (պատահական հարված): Բաց թողեցի. այդպիսի բան լինում է: Սա ծանր քաշն է և մեկ հարվածը կարող է որոշել ամեն ինչ: Պետք է եզրակացություններ անենք և շարժվենք առաջ»,- Խարիտոնովին է մեջբերում ТАСС-ը:
28-ամյա Այալան կազմակերպությունում անցկացրել է 15 մենամարտ, հաղթել է 10-ը (5-ը՝ նոկաուտով) և կրել է 5 պարտություն:
36-ամյա Խարիտոնովը անցկացրել է 29 մենամարտ: Ջեյվիից կրած պարտոթյունը 6-րդն էր ռուս բռնցքամարտիկի կարիերայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը