Բաժիններ՝

Գերմանիայում քրդերը կոչ են անում Բեռլինին դադարեցնել Անկարայի հետ համագործակցությունը

Գերմանիայում քրդական խոշոր միության ղեկավար Ալի Էրթան Թոփրակը կոչ է անում Բեռլինին դադարեցնել Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունը փախստականների հարցով և կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը։

«Թոփրակը պահանջում է դադարեցնել զենքի մատակարարումները, ավելացնել քաղաքական ճնշումը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից, դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի գործողության ժամկետը, կասեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները»,- ասվում է քրդական միության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցած գիշեր ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 12 պատգամավոր, այդ թվում՝ HDP-ի համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեդաղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս