Մոսկվայում և ՌԴ քաղաքներում «Ռուսական երթ» է անցկացվել՝ ընդդեմ Կրեմլի քաղաքականության
Մոսկվայում ընթանում է տեղի իշխանությունների հետ համաձայնեցված՝ հակակրեմլյան «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները պնդում են, որ դեմ են հանդես գալիս Կրեմլի՝ բնակչության նկատմամբ քաղաքականությանը։
Մի քանի հարյուր մարդ՝ ազգայնական դրոշներով, վանկարկել են. «Ամեն ինչում Պուտինն է մեղավոր», «Կադիրովը մեր հերոսը չէ», «Ստալինը ռուս ժողովրդի դահիճն է»։
Ակցիայի մասնակիցներից մեկը ՈՒՆԻԱՆ գործակալության հետ զրույցում հայտնել է, որ իրենք բողոքում են Կրեմլի ագրեսիվ արտաքին քաղաքականության, Ուկրաինայի հետ պատերազմի, Սիրիայում ռազմական գործողությունների դեմ։
Նրա խոսքով՝ ոստիկանությունն առգրավել է Ուկրաինայի դրոշները՝ դա բացատրելով նրանով, որ հանկարծ չառաջանա լարվածություն։
Նմանատիպ երթեր են տեղի ունեցել Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վոլոգդայում և ՌԴ մյուս խոշոր քաղաքներում։