Ինչ գործոններ են ազդել գազի սակագնի նվազեցման վրա. Թվարկում է ՀՀԿ-ական պատգամավորը

Գազի սակագնի նվազեցման վրա մի շարք գործոններ են ազդել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ «Առաջին հերթին՝ երկարատև բանակցությունները, որ երկրի նախագահը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ Ռուսաստանի համապատասխան ղեկավարների հետ քննարկել է։ Երկրորդ տարբերակը՝ այո՛, Կարեն Կարապետյանը՝ որպես այդ համակարգին քաջատեղյակ և այդ համակարգից եկած մարդ, իր անձնական որոշակի կարգավիճակն է փորձել օգտագործել։ Երրորդը՝ այո՛, գազի բարձր գնի պայմաններում մեզ մոտ տարեցտարի նվազում են ծավալները. որի արդյունքում քիչ սպառողներից ստիպված ավելի շատ գումար է վերցվում, որպեսզի այդ համակարգը պահպանելու հնարավորություն լինի»,- ասաց նա՝ նշելով, որ բացառված չէր, որ միգուցե Իրանից ավելի շատ գազ բերելու հնարավորություն լիներ։

Պատգամավորի խոսքով՝բացի այդ՝ դրսում մեր ապրանքները զիջում են ոչ թե որակով, այլ գնով, որը գոյանում է էներգակիրներից. վերջիններս թանկ են։ «Մենք այսօր ունենք աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը, բայց, ցավոք սրտի, ծավալները շատ քիչ են, որովհետև գյուղեր կան, որ նորմալ գազիֆիկացված են, բայց եթե հաշվում ես, երևի գյուղի 10 տոկոս բնակչությունը գազ չի սպառում, հատկապես ձմռանը, դրանով չի ուզում տաքանալ, որովհետև շատ թանկ է։ Կարծում եմ՝ սա հնարավորություն կտա, որպեսզի այդ ծավալներն, իրոք, ավելանան»,- ասաց նա։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանն ասաց, որ գրեթե բոլոր խնդիրներին լուծում տալու համար քաղաքական կամք է անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ որոշումը ողջունելի է, բայց խնդիրներ կան բազմաթիվ բնագավառներում:

Տեսանյութեր

Լրահոս