Բաժիններ՝

Ի՞նչ զեղչեր են տրվել ռազմական գործողություններին մասնակից ուսանողներին

Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլի ռազմական գործողություններին, և արդյոք նրանց վարձավճարների խնդիրները լուծվելո՞ւ են: Այս հարցերն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:

Ըստ նրա` նաև կան ռազմական գործողություններին մասնակցած անձինք, որոնք այս սեպտեմբերին են դարձել ուսանող:

Ի պատասխան Լևոն Մկրտչյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի ուսանող-մասնակիցների թիվը չի հիշում, բայց նախարարի հրամանագիր եղավ` ուսման վարձն առնվազն 50% զեղչ անելու մասին: Նա հարցադրում հնչեցրեց, թե ի՞նչ ձևով պետք է ապացուցվի նրանց մասնակցությունը ռազմական գործողություններին: Ըստ նրա` ապրիլյան պատերազմի մասին շատ է խոսվում, բայց այսօր էլ նույն իրավիճակն է, ուղղակի ապրիլին սրացում եղավ: Նախարարը նշեց, որ մարտական հերթապահության մասնակցած երեխաներին 30% զեղչ է տրվում: Նա նկատեց, որ «մի բանի վրա կենտրոնանալու դեպքում էությունը կորում է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս