Վերջապես հրապարակվել է Իսպանիայի նոր կառավարության կազմը
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է երկրի կառավարության նոր կաբինետի կազմը։ Նա դա արել է երկրի թագավոր Ֆելիպե 6-րդի հետ հանդիպումից հետո, որին տեղեկացրել է նախարարների նոր կաբինետի կազմի մասին։
Երկրի նոր արտգործնախարար է դարձել Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն, ՆԳՆ ղեկավար՝ Ռաֆայել Կատալան, պաշտպանության նախարար է նշանակվել Դոլորես դե Կոսպեդալը։
Ընդհանուր առմամբ՝ Ռախոյը նշանակել է 13 նախարարի, հայտնում է korrespondent.net-ը։
Սպասվում է, որ այսօր տեղի կունենա նախարարների նոր կաբինետի անդամների երդմնակալության արարողությունը:
Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի խորհրդարանը հաստատել էր Ռախոյի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։
Նրա նշանակումը կկասեցնի երկրում խորը քաղաքական ճգնաժամը, որը շարունակվում էր 2015թ. դեկտեմբերից։ Իսպանիայում 300 օր, սկսած դեկտեմբերի 20-ի խորհրդարանական ընտրություններից, չկար մշտական կառավարություն։