Բաժիններ՝

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է խոցվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս զինվորականների մահվան մասին տեղեկատվությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ երեկ Սիրիայի Պալմիրա քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրերից մեկը մարդասիրական օգնություն տեղ հասցնելու պլանային թռիչքի ժամանակ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռը պարտադրված վայրէջք է իրականացրել։

«Ուղղաթիռի զննության ժամանակ այն զինյալների կողմից ենթարկվել է ականանետային գնդակոծության։ Ուղղաթիռը վնասվել է, ինչի հետևանքով ինքնուրույն չի վերադարձել տեղակայման բազա։ Անձնակազմը չի տուժել և օպերատիվ կերպով հասցվել է «Խմեյմիմ» ավիաբազա»,- հայտնել են Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930