Արմեն Մուրադյանի՝ Բժշկականի ռեկտորի թեկնածությունը ներկայացրել է Կարեն Կարապետյանը. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը երեկ առավոտյան տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Արդեն հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս թեկնածությունը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը Մուրադյանին պաշտոնանկ անելուց հետո հրապարակավ առաջարկել էր նրան լինել իր խորհրդականը՝ առողջապահական հարցերով: Իսկ ինչո՞ւ հենց Մուրադյանը, ո՞րն է նրա «հմայքը»: Թերևս որոշումը սուբյեկտիվ գործոնից բացի, օբյեկտիվ տարրերով համեմված պատճառներ ունի

Նախ Մուրադյանը, նախարարի պաշտոնաւմ աշխատելով բավականին կարճ ժամանակահատված, կարողացավ, այսպես ասած, «առողջապահական կրիզիս մենեջմենթով» աչքի ընկնել։ Դժվարին իրավիճակներում, ինչպիսին էր նախորդ տարվա նոյեմբերի 3-ին Տուլայի մոտ վթարված Մոսկվա-Երևան ավտոբուսի դեպքը, քառօրյա պատերազմի ընթացքում բուժօգնության կազմակերպում և հետագայում վիրավորների բուժման հարցերի համակարգումը, այս տարվա գարնանը Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի պայթյունը և այլ նման իրավիճակներում նրա պատասխանատվություն վերցնելու կարողությունն է, որը գնահատվել է իշխանական իսթեփլիշմենթի կողմից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս