Բաժիններ՝

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են Սիրիայում ավիացիայի անվտանգության խնդիրները

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունները տեսահամաժողովի ընթացքում քննարկել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունների անվտանգության բարձրացման միջոցառումները, հայտնում է TASS-ը:

«2016թ. նոյեմբերի 3-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է հերթական տեսահամաժողովը Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Սիրիայի օդային տիրույթում ռազմական գործողությունների ժամանակ դեպքերի կանխարգելման և ավիացիայի թռիչքների ապահովման փոխհամաձայնության մասին 2015թ. հոկտեմբերի 20-ի հուշագրի հարցերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել վերջին տեսահամաժողովից (2016թ. սեպտեմբերի 22) հետո տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որոնք վերաբերում են հուշագրի իրականացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս