Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն». «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Սամվել Բալասանյանը վերադառնում է Երևան, քանի որ Գյումրիի նորընտիր քաղաքապետը պաշտոնավարելու է մինչև տարեվերջ: ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ում այլևս նրա հետ հույսեր չեն կապում ԱԺ առաջիկա ընտրություններում գոնե 20-30% ձայն ապահովելու առումով: Բալասանյանի հարցը կլուծվի մինչև ընտրություններ՝ ավելի ստույգ հենց այն պահին, երբ գտնվի համապատասխան փոխարինողը: Ընտրությունը երկու տարբեր թեկնածուների միջև է, անունները չեն հրապարակվում՝ տվյալ անձանց հարվածի տակ չդնելու համար:
ՀՀԿ-ն կկողմնորոշվի հանրությանը շատ հայտնի և համեմատաբար անհայտ թեկնածուների միջև՝ փորձելով պարզել, թե ով ավելի օգտակար կարող է լինել ընտրություններում: Սամվել Բալասանյանը կհեռանա «իր դիմումի համաձայն»։ Ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն «առողջական խնդիրները»: Ասում են, թե ինքը՝ Սամվել Բալասանյանը, ըստ լուրերի, մտադիր է վերադառնալու Երևան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում։