Բաժիններ՝

Դպրոցականներն այցելել են Հայաստանի ռուսական ռազմակայան

«Կա նման մասնագիտություն՝ պաշտպանել հայրենիքը» ակցիայի եւ Ռուսաստանի պետական տոնի՝ Ժողովրդական միասնության օրվա տոնակատարության շրջանակներում Հայաստանի ռուսական ռազմակայանում բաց դռների օր Է կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարարության եւ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության դպրոցների աշակերտների համար:

Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, Գյումրիի կայազորի տարածքում գտնվող «Մեծ ամրոց» զինվորական ավան են այցելել միջին եւ բարձր դասարանների 300-ից ավելի աշակերտներ, որոնց մեծ մասը զինծառայողների եւ զորամասերի քաղաքացիական անձնակազմի երեխաներն են:

Ողջույնի խոսքով՝ դպրոցականների առջեւ ելույթ Է ունեցել ռազմակայանի հրամանատարի պաշտոնակատար գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն, իսկ հրամանատարի՝ հավատացյալների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյը (Վաց) տոնական ժամերգություն Է անցկացրել սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու տաճարում:

Ռազմակայանի թանգարանում անձնակազմի հետ աշխատանքի գծով բաժնի սպաները կրթական-հայրենասիրական դասախոսություն են անցկացրել «Իմ Ռուսաստանը» թեմայով, որի ընթացքում ներկայացրել են Ռուսաստանի պատմությունը, նրա աշխարհագրությունը, մշակույթը եւ ավանդույթները:

Դպրոցականների համար նաեւ Էքսկուրսիա Է կազմակերպվել զորամասի «Ռազմական փառքի» հուշահամալիրում, զինծառայողների բնակության վայրերում, ցուցադրվել են ժամանակակից զենքի ու ռազմական տեխնիկայի նմուշներ, զորամիավորման զինանոցում առկա «Նավոդչիկ-2», «Օռլան-10», «Տախիոն» հետախուզության անօդաչու համալիրներ, ինչպես նաեւ նորագույն զինվորական հանդերձանք:

Տոնական միջոցառումներն ավարտվել են մարզական խաղերով եւ ռազմականացված Էստաֆետներով, որոնց մասնակցել են միավորման զինծառայողները եւ դպրոցականները: Մատուցվել Է զինվորական շիլա, նոր թխված հաց ու թեյ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս