Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 12-18-ը պետք է իրականացնեն լայնամասշտաբ զորավարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել զորքերի ղեկավարման համակարգերն ու դաշտային պայմաններում զենքին տիրապետելու կանոնները, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից գործակալությանը տեղեկացրել են, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 60 հազար զինծառայող, ավելի քան 50 ինքնաթիռ, 150-ից ավելի տանկ և զրահատեխնիկա, ինչպես նաև մինչև 700 հրթիռահրետանային համակարգեր։