Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կոչ է արել ԱՄՆ-ին ավելի ակտիվորեն միջամտել հակամարտություններին

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն պետք է միջամտի համաշխարհային հակամարտությունների լուծմանը։

Այս մասին նա հայտնել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ նախագահ Օբաման դժկամորեն է օգտագործել ռազմական ուժը կամ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները՝ աշխարհում հակամարտությունները կանխարգելելու համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Նա դարձյալ ընդգծել է, որ Ամերիկան պետք է հանդես գա «միջազգային ոստիկանի» դերում։

Անհրաժեշտ է «հաստատել Ամերիկայի գերիշխող դերը» համաշխարհային գործերում։
Որպես հիմնական խնդիր, որը ծառացած է ԱՄՆ-ի առաջ, Ռասմուսենը տեսնում է «միջազգային իրավակարգի վերականգնումը»։

Նրա կարծիքով՝ ներկայումս աշխարհը «կրակի մեջ է»՝ Սիրիան՝ պատերազմների և հակամարտությունների, Իրաքը՝ փլուզման եզրին, Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա ու ապակայունացնում Արևելյան Եվրոպան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս