Տաջիկստանը քրեական պատասխանատվություն է սահմանել նախագահին վիրավորելու համար
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է կառավարության վճիռը, որը նախատեսում է քրեական պատիժ սահմանել երկրի ղեկավարին վիրավորելու համար, հայտնում է BBC-ն։
Օրինախախտին սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում կամ խոշոր տուգանք։
64-ամյա Ռահմոնը ղեկավարում է Տաջիկստանը 1992 թվականից։ Նա 4 անգամ անընդմեջ մասնակցել է նախագահական ընտրություններին։
Հաջսրդ նախագահական ընտրությունները երկրում նախանշված են 2020 թվականին և դրանց նախապատրաստությունը, ըստ վերլուծաբանների, ընթանում է լիարժեք կերպով։