Բաժիններ՝

Իտալիայի իշխանությունները ոտնահարում են փախստականների իրավունքները․Amnesty International

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ իտալական ոստիկանությունը բռնություն է կիրառում և անօրինական կերպով ներգաղթյալներին ու փախստականներին վտարում է սահմանի ընդունման կետերից։

«ԵՄ-ի ճնշումն Իտալիայի վրա, կապված այն բանի հետ, որ «խիստ վերաբերվի» փախստականների հետ, հանգեցրել է անօրինական վտարումների և կոպիտ վերաբերմունքի նրանց նկատմամբ, որը որոշ դեպքերում կարող է հավասարեցվել խոշտանգումների»,- ասվում է Amnesty-ի հայտարարության մեջ։

Իրավապաշտպանները նշում են, որ Իտալիայի իշխանությունների ներկայացուցիչները հաճախ կոպիտ են վարվում ներգաղթյալների հետ, որոնք ժամանում են ընդունման կետեր՝ ծեծում են, նրանց նկատմամբ կիրառում էլեկտրաշոկ, իրականացնում սեքսուալ ոտնձգություններ։

Նման եզրակացություն կազմակերպության փորձագետները արել են՝ հիմնվելով ավելի քան 170 փախստականի և ներգաղթյալի հարցազրույցների վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս