Բաժիններ՝

«Երկրի ճակատագիրը գտնվում է ընտրողների ձեռքում». Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է ամերիկացի ընտրողներին, որ այն ամենը, ինչին իրեն հաջողվել է հասնել կառավարման 8 տարիների ընթացքում, կարող է հօդս ցնդել ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի պարտության դեպքում։

Օբաման ելույթ է ունեցել Հյուսիսային Կարոլինայում՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների հավաքի ժամանակ։ Նա ասել է, որ երկրի ճակատագիրը ներկայումս գտնվում է ընտրողների ձեռքում, հայտնում է BBC-ն։

Իր հերթին, Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակը երկիրը կհանգեցնի սահմանադրական ճգնաժամի։

Նրա խոսքով՝ հաղթանակի դեպքում Քլինթոնի կդառնա նախագահ, որին կհետապնդեն դատական հայցերը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս