Սիրիացի ապստամբները հրաժարվել են հեռանալ Հալեպից. Reuters
Սիրիացի ապստամբները հրաժարվել են մինչև ուրբաթ երեկո հեռանալ Հալեպից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հալեպում տեղակայված Fastaqim խմբավորման հանձնակատար Զաքարիա Մալահիֆիջին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ռուս զինվորականներին Հալեպում նոյեմբերի 4-ին հայտարարել 10-ժամանոց մարդասիրական դադար:
Ապստամբներին և քաղաքացիական անձանց առաջարկվել է հեռանալ քաղաքի արևելյան շրջաններից: Որոշումը համաձայնեցվել է8 սիրիական ղեկավարության հետ:
«Դա բացառվում է: Մենք Հալեպը չենք հանձնի ռուսներին, և մենք չենք հանձնվի»,- ասել է Զաքարիա Մալահիֆիջին։
Ապստամբների խոսքով՝ Ռուսաստանի խոստացած անվտանգ միջանցքներով ելք գոյություն չունի:
«Դա ճիշտ չէ: Խաղաղ բնակիչներն ու զինյալները դուրս չեն գալիս: Խաղաղ բնակիչները վախենում են իշխանությունից, նրանք չեն վստահում իշխանությանը: Եվ զինյալները չեն հանձնվում»,- ասել է նա: