«Թուրքիան և ՌԴ-ն տարաձայնություններ ունեն Սիրիայի ընդդիմության տարանջատման սկզբունքների շուրջ». Չավուշօղլու
Մոսկվան և Անկարան տարաձայնություններ ունեն այն սկզբունքների շուրջ, որոնցով պետք է տարանջատվեն Սիրիայի ընդդիմությունն ու ահաբեկիչները, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք տարաձայնություններ ունենք այն բանի առնչությամբ, թե ինչ սկզբունքով է անհրաժեշտ նրանց տարանջատել։ Նախ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռմբակոծությունները, ապահովել կրակի դադարեցումը, որից հետո հարկավոր է սահմանել խելամիտ ժամկետներ։
Քանի դեռ ընթանում է պատերազմը, քանի դեռ ռեժիմը շարունակում է ռմբակոծությունները, բավական դժվար է կատարել բաժանում»,- հայտարարել է Մևլյութ Չավուշօղլուն «Ռոսիա-24»-ին տված հարցազրույցում։