Բաժիններ՝

Ադրբեջանը գազ է գնել ներքին սպառման կարիքները հոգալու համար

Նավթի արդյունահանման ծավալը Ադրբեջանի ամենախոշոր գազային հանքավայրում՝ «Շահ Դենիզում», այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 10%-ով՝ մինչև 8.21 մլրդ խորանարդ։ Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Natural Gas World պարբերականին տված հարցազրույցում հայտնել է ադրբեջանական SOCAR ընկերության նավթի տեղափոխման ու գազային տնտեսության հարցերով փոխնախագահ Ռահման Գուրբանովը։

Նրա խոսքով՝ ներքին շուկայում պակասուրդը փակելու համար SOCAR-ը գնել է 2.64 մլրդ «Դա կազմում է գազի ընդհանուր ծավալի 32.9%-ը, որն արդյունահանվում է «Շահ Դենիզ» հանքավայրից և ուղղված է վաճառքին։ Համապատասխանաբար, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը հունիս ամսից ոչինչ չի վաստակել «Շահ Դենիզից» արդյունահանվող գազի վաճառքից»,- հայտնել է Ռահման Գուրբանովը։

Վերջինս նշել է, որ գազի մնացած մասը Վրաստանի միջոցով տեղափոխվել է Թուրքիա, որի դիմաց Վրաստանը, որպես վճար, ստացել է գազի 5%-ը։
Ադրբեջանը սեպտեմբերին Վրաստանին է մատակարարել 715.9 մլն խորանարդ գազ, Իրան՝ 167.3 մլն խորանարդ գազ։

«Ադրբեջանական գազի 15%-ը Իրանը վերցնում է որպես սվոփի վճար, իսկ մնացած ծավալը մատակարարում է Նախիջևանին»,- հայտնել է պաշտոնյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս