Բաժիններ՝

Էրդողանն ԱՄՀ-ից երկրների կախվածությունն անվանել է ստրկացման նոր ձև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զարգացող երկրների փոխառություններն Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Համաշխարհային բանկից անվանել է գաղութացման և ստրկացման նոր ձև, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։

«Դուք ցանկանում եք զարգացնել ձեր տնտեսությունը և ձեզ առաջարկում են որպես միակ եղանակ՝ տոկոսով վարկ վերցնել ԱՄՀ-ից, ՀԲ-ից և բանկերից։ Նման գլոբալիզացիան գաղութացման և ստրկացման նոր մոդել է։ Դա տնտեսությունը, արդյունաբերությունը, քաղաքական համակարգն ու միտքը շղթայել է նշանակում։ Մենք մերժում ենք գաղութներ և երկրորդ «սորտի» մարդիկ լինելու այդ առաջարկությունը»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող «Թուրքիա-Աֆրիկա» բիզնես ֆորումում։

Էրդողանը նաև մեղադրել է արևմտյան երկրներին այն բանում, որ թեժացնում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հակամարտությունների կրակը և «հաշվում եկամուտը», ինչից հետո փակում են դռները փախստականների առաջ, որոնք «այդ ամենի համար վճարում են»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս