Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Ստամբուլ
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին այն 21 խաղացողների շարքում, ովքեր կմեկնեն Ստամբուլ` Եվրոպայի լիգայի խմբային փուլում մասնակցելու «Ֆեներբահչե»-ի դեմ պատասխան խաղին: Այս մասին տեղեկացնում է «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեստեր Յունայթեդ»-ը ջախջախել էր թուրքական «Ֆեներբախչե»-ին (4:1): Այդ խաղին Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր:
Ներկայում «կարմիր սատանաները» Նիդերլանդների «Ֆեյենորդ» ակումբի հետ ունեն հավասար` 6 միավոր և A խմբում զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:
«Ֆեներբահչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին: