«Ուրախ եմ տղաների համար. մենք առաջին անգամ հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին». Պեպ Գվարդիոլա
Պեպը գոհ է իր նախկին թիմի նկատմամբ տարած հաղթանակից: «Մրցակիցն անցկացրեց փայլուն 30 րոպե: Մենք շատ պրոբլեմներ ունեինք, բայց առաջին գոլը մեզ շատ օգնեց: Երկրորդ խաղակեսում մենք շատ պահեր ստեղծեցինք հակահարձակումների ժամանակ:
Ես շատ ուրախ եմ տղաների համար, չէ՞ որ մենք առաջին անգամ հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղն «Էթիհադում» ավարտվեց «մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Նախորդ տուրում «Բարսելոնան» հաղթել էր «Սիթիին» 4:0 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը