Բաժիններ՝

Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերին կմեկնի Բաքու

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը դեկտեմբերի սկզբին կմեկնի Բաքու՝ մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական համագործակցության նիստին, հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելվ «Ռուսական արտահանման կենտրոն» ընկերության ղեկավարներից Կոնստանտին Եվստյուխինին։

Վերջինս այդ մասին հայտարարել է երեկ՝ Բաքվում հրավիրված կլոր սեղանի ժամանակ։ Հանդիպումը նվիրված է եղել արդյունաբերական թեմաների քննարկմանը։

Եվստյուխինի խոսքերով՝ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում ծրագրված է այս տարի ստեղծված ռուս-ադրբեջանական գործարար խորհրդի նիստի անցկացում։
Դրա հետ կապված՝ ակնկալվում է, որ մի շարք ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ կայցելեն Ադրբեջան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս