Կրեմլում չեն ակնկալում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում
Կրեմլում չեն սպասում Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամկետի տեղափոխություն, հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
Ինչպես և սպասվում է, նախագահական ընտրությունները կանցկացվեն 2018թ.։
Նոյեմբերի 1-ին ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկան հանդիպում էր անցկացրել քաղտեխնոլոգների հետ, որտեղ քննարկվել էր հասարակական-քաղաքական օրակարգը։