Բաժիններ՝

«Պաշտոնյաներն իրենց գիտական աշխատանքներն արտագրում կամ պատվիրում են». ԲՈՀ նախագահ

Պաշտպանությունների ճիշտ կազմակերպման համար ԲՈՀ-ը վերանայել է գիտական աստիճանաշնորհման անվանացանկը: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

«Դոկտորական պաշտպանությունը կազմակերպելու համար մասնագիտական խորհրդում պետք է լինի 5 դոկտոր, իսկ թեկանծուականի համար՝ 3 դոկտոր: Իսկ մենք որոշ մասնագիտությունների համար հանրապետությունում դոկտորներ չունենք, կամ ունենք ընդամենը մեկ դոկտոր»,- ասաց Լ.Արզումանյանը:

Նա տեղեկացրեց, որ նոր գիտական աստիճանաշնորհման անվանացանկում մոտ 40 մասնագիտություններ միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Բացի այդ, նոր անվանացանկի հիման վրա ստեղծվել է «մասնագիտական խորհուրդների նոր ցանց՝ նոր սկզբունքերով»:

«Խորհուրդները փոքր են՝ 9 հոգանոց և մի մասնագիտությամբ: Այս առումով մենք կտրուկ մոտեցենում ենք այն պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին»,- ասաց ԲՈՀ նախագահը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ պաշտոնյաները գիտական աստիճաններ են ստանում գաղտնի, Լիլիթ Արզումանյանըտ պատասխանեց. «Պաշտոնյաներն իրենց գիտական աշխատանքներն արտագրում կամ պատվիրում են, սակայն մեղադրում եմ նաև գիտնականներին, որ իրենք խելքը վաճառում են: Ցավոք սրտի, մեր ամենակարող  պաշտոնյաները գրել են տալիս, և այդ գրողները երևի վախից լավ են գրում: Բայց ես այն կարծիքին եմ, որ նորմալ գիտնականը խելքը չի ծախի անկապ մարդու, իսկ հասարակությունը նմաններին չպետք է ընդունի»:

Հարցին, թե ինչու են պաշտոնյաների պաշտպանությունները փակ, Լիլիթ Արզումանյանը հակադարձեց՝ ասելով, թե իրենք չեն փակում պաշտպանությունները:

Իսկ ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աղմկահարույց պաշտպանությանը, որի ժամանակ լրագրողներին բռնի գործողություններով դուրս հանեցին լսարանից, ապա Լիլիթ Արզումանյանը դարձյալ կրկնեց, որ իրենք չեն փակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս