ՌԴ և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը քննարկել են Հալեպում հումանիտար իրավիճակը
Մոսկվայում նոյեմբերի 1ին կայացել են ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկու երկրների ԳՇ պետերը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր, մասնավորապես Հալեպում ստեղծված իրավիճակը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կայունացման հարցը», նշված է ՌԴ ԳՇ տարածած հաղորդագրության մեջ:
Գերասիմովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը նախաձեռնում է Հալեպում հումանիտար իրավիճակի բարելավման համար: Ընդգծվել է Ջեբհաթ անՆուսրայի և չափավոր ընդդիմության ուժերի տարանջատման առաջնահերթ կարևորությունը: