Բաժիններ՝

Թուրքիան տանկեր է զրահատեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիան մեծ քանակությամբ զրահատեխնիկա և զորքերի հավելյալ քանակություն է կուտակում Իրաքի հետ սահմանին, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

Մեծաթիվ տանկեր և այլ զրահատեխնիկա է ուղարկվել Իրաքի հետ սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր Իրաքի հետ սահմանին թուրքական կոնտինգենտի ավելացման մասին։
Նրա խոսքով՝ շիա աշխարհազորայինները ահաբեկում են Իրաքի Թել-Աֆար քաղաքի բնակիչներին, որտեղ բնակվում են գերազանցապես իրաքցի թուրքմեններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս