Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները Մոսուլում խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան. ՄԱԿ

ԴԱԻՇ-ի զինյալները միտումնավոր կերպով խաղաղ բնակիչներին վերաբնակեցնում են այն շրջաններում, որտեղ տեղակայված են ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքները, ինչը ռազմական հանցագործություն է։ Այս մասին հայտնել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ռավինա Շամդասանին։ Այս մասին տեղեկացնում է RIA Noosti-ն:

«Խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը, ինչպես նաև նրանց վերաբնակեցնելու հրամաննները, որոնք կապված չեն նրանց անվտանգության հետ կամ առաջնային ռազմական նպատակներ չեն, հանդիսանում է ռազմական հանցագործություն»,-ասել է նա։

Նշվում է, որ ՄԱԿ-ը նոր տեղեկություններ է ստացել զանգվածային սպանությունների մասին, որոնք իրականացրել է ԴԱԻՇ-ը։  Մանավորապես, ըստ ՄԱԿ-ի գրասենյակի՝ անցած շաբաթ օրը ԴԱԻՇ-ի ահաբեկիչները սպանել են Իրաքի զինված ուժերի 40 նախկին աշխատակիցների։ Շամդասանիի խոսքով՝ զոհերի թիվը կարող է անհամեմատ շատ լինել։
Տեղեկություններ կան նաև, որ ԴԱԻՇ-ը վախեցնում է բնակչությանը, որին կասկածում է Իրաքի զինված ուժերին աջակցելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս